Խորհրդի լիզորությունները
1.Խորհրդի լիզորությունները
1.1.ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն,
ընտրում է տնօրենի թեկնածու, եթե ընդհանուր ժողովի կողմից այլ բան նախատեսված
չէ եւ ներկայացնում ընդհանուր ժողովի հաստատմանը. Թեկնածու չլինելու դեպքում
հիմնադիր խորհուրդը իր անդամներից մեկին նշանակում է տնօրենի ժ/պ, ով կարող է
ժամանակավոր լինել նաեւ խորհրդի անդամ, բայց չի կարող ընտրվել կառավարման
խորհրդի նախագահ:
1.2.Հաստատում է քոլեջի ներքին կարգապահական կանոնները, կարգերը,
ընթացակարգերը, եթե ընդհանուր ժողովի որոշմամբ այլ բան սահմանված չէ:
1.3.Քննարկում է քոլեջի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը,
տարիֆիկացիան եւ առաջարկություն ներկայացնում հիմնադիր խորհրդին, եթե
հիմնադրի որոշմամբ այլ բան սահմանված չէ:
1.4.Քննարկում է ֆինանսատնտեսական եւ ուսումնադաստիարակչական գործունեության
հաշվետվությունները եւ հաջորդ տարվա բյուջեի ծախսերի նախահաշիվը:
1.5.Հաստատում է իր աշխատակարգը, ընտրում է խորհրդի նախագահին:
1.6.Քոլեջի գործունեությանը, առաքելությանը, նպատակներին, խնդիրներին եւ
ռազմավարական ծրագրերին համապատասխան՝ առաջարկություններ է
ներկայացնում հիմնադիր խորհրդին եւ կայացնում է որոշումներ:
1.7.Իրականացնում է օրենքով եւ հիմնադիր խորհրդի կողմից իրեն վերապահված
լիազորություններ:
1.8.Հաստատում է քոլեջի ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին
կարգապահական եւ այլ կանոնները, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան սահմանված չէ
1.9.քննարկում է քոլեջի տարեկան ծախսերի նախահաշիվը:
1.10. Տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ ազատման մասին քոլեջի
Կ/խ ներկայացնում է առաջարկ ընհանուր ժողովին՝ հարցը քննարկելու եւ որոշում
կայացնելու:
1.11. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար
մրցույթին մասնակցելու դեպքում։ Ուսանողների լիազորությունները դադարում են
քոլեջը ավարտելուց հետո։
1.12.Քոլեջի գործադիր տնօրենը, նրա տեղակալները, խորհրդի անդամները քոլեջի անունից
հանդես են գալիս, պետք է գործեն բարեխղճորեն եւ ողջամտորեն՝ ի շահ իրենց կողմից
ներկայացվող հաստատության քոլեջի։
1.13. Կառավարման խորհուրդը իրականացնում է քոլեջի տնօրենի գործունեության
նկատմամբ ընթացիկ վերահսկողություն։
1.14. Քննարկում եւ հաստատում է տնօրենի եւ ստորաբաժանումների, փոխտնօրենի
հաշվետվությունները:
1.15. Քննարկում եւ հաստատում է քոլեջի զարգացման ծրագիրը:1.16.Քոլեջի
գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է հիմնադիրների
խորհուրդը:
2. Խորհրդի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել
2.1. Հիմնադիր խորհրդի որոշմամբ՝ կառավարման խորհրդի կարգի խախտման դեպքում:
2.2.Տնօրենի պաշտոնավարության ընթացում խախտումներով պայմանավորված, նրա հետ
աշխատանքային պայմանագրի դադարեցման որոշում չընդունելու դեպքում:
3.Խորհրդի նախագահը
3.1. Կազմակերպում է խորհրդի աշխատանքները:
3.2. Նախագահում է խորհրդի նիստերը:
3.3.Կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը եւ վավերացնում
դրանք։ Արձանագրությունները կազմում է խորհրդի քարտուղարը։
3.4.Ընտրվում է խորհրդի առաջի նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների
պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ, խորհրդի լիազորության ամբողջ
ժամկետով։ Վաղաժամկետ ազատվում է իր դիմումի համաձայն։
4.Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա
պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը
4.1.Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից
Ավելին:
4.2.Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է։
4.3.Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների թվի ձայների
մեծամանությամբ: Մեկ անդամն ունի մեկ ձայնի իրավունք, որի փոխանցումը այլ
անդամի չի թույլատրվում:
4.4.Խորհրդի նիստերն արձանագրվում են։ Խորհրդի նիստերը գումարվում են նախագահի
կողմից եռամսյակը, մեկ անգամ, ինչպես նաեւ հիմնադիր խորհրդի տնօրենի, խորհրդի
անդամների 1/3 պահանջով։
5.Խորհրդի ընտրության գործընթացը՝
խորհրդի անդամների թեկնածուներ՝ ըստ հիմնադիր խորհրդի կողմից հաստատված խորհրդի
ընտրության կարգի առաջադրում են՝
5.1.Հիմնադիր խորհուրդը (ժողովը) իր կողմից 2 թեկնածու:
5.2. Քոլեջի ծնողական խորհուրդը` ծնողակակ խորհրդի նիստում, փակ քվեարկությամբ իր
կողմից ներկայացնում է 2 թեկնածու:
5.3. Քոլեջի ուսանողական խորհուրդը՝ 2 թեկնածու:
5.4.ՀՀ գործատուների միությունը-2 թեկնածու գործատուներ՝ բժշկական մասնագիտու
թյամբ եւ սոց գործընկեր ( 1 թեկնածու):
5.5. Քոլեջի մանկավարժական խորհուրդը, մանկխորհրդի նիստում փակ քվեարկությամբ
ընտրում է երկու թեկնածու՝ հաշվի առնելով թեկնածուի հասարակական
ակտիվությունը, աշխատանքային եռանդը, գործունեության արդյունքները:
5.6.Քոլեջի գործադիր տնօրենը չի կարող լինել խորհրդի կազմում։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
II. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Հետազոտական աշխատանքը ներառվում է միայն մասնագիտական
դասընթացներում:
2.2. Հետազոտական աշխատանքը մասնագիտական ոլորտին առնչվող, կիրառական կամ
տեսական նշանակություն ունեցող ու գործնական խնդիրների լուծմանը միտված
ինքնուրույն անհատական կամ խմբային հետազոտություն է: Այն անմիջականորեն
առնչվում է տվյալ մասնագիտական դասընթացի առարկային ու խնդիրներին:
2.3. Հետազոտական աշխատանքը կատարվում է ուսանողի կամ ուսանողների խմբի
(առավելագույնը՝ 4 ուսանող) կողմից՝ դասընթացը վարող դասախոսի ընդհանուր
ղեկավարությամբ:
2.4. Հետազոտական աշխատանքը կատարվում է գիտական ու հետազոտական
ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Աշխատանքի արդյունքում ստացված
տվյալները վերլուծվում են, եւ արվում է համապատասխան եզրակացություն:
2.5. Հետազոտական աշխատանքը ներառում է.
1) դրված հիմնախնդրի ու հետազոտության նպատակի հստակ ներկայացում,
2) դիտարկվող հարցերի ու թեմաների վերաբերյալ գրականության հակիրճ
վերլուծություն,
3) հետազոտական մեթոդի կամ մեթոդական համակազմի նկարագրություն,
4) տվյալների հավաքագրում ըստ դրված խնդիրների,
5) ստացված արդյունքների (տվյալների) ներկայացում ու վերլուծություն,
6) եզրակացության ներկայացում,
7) գրականության ցանկ:
III. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
3.1. Դասընթացի շրջանակում կատարված հետազոտական աշխատանքի արդյունքը
հաշվի է առնվում տվյալ դասընթացի արդյունարար գնահատականում որպես երկու
ընթացիկ քննություններից մեկի գնահատական:
3.2. Հետազոտական աշխատանքը գնահատվում է ինչպես անհատական, այնպես էլ
խմբային աշխատանքների կատարման արդյունքում: Վերջինիս դեպքում գնահատումն
իրականացվում է դասախոսի կողմից ընտրված գնահատման մեթոդաբանությամբ:
3.3. Դասընթացի հետազոտական բաղադրիչի գնահատումը կատարվում է հետեւյալ
չափանիշներով.
1) հետազոտական թեմայի արդիականության հիմնավորում եւ կատարման
ինքնուրույնություն,
2) ստացված արդյունքների հիմնավորվածություն ու հավաստիություն,
3) ստացված արդյունքների որակական եւ/կամքանակական վերլուծություն,
4) համապատասխան եզրակացությունների առկայություն:
3.4.Հետազոտական աշխատանքում գրագողության հայտնաբերման դեպքում
աշխատանքը գնահատվում է «անբավարար»:
3.5. Հետազոտական աշխատանքի գնահատումը դասընթացը վարող դասախոսի
հայեցողությամբ կարող է իրականացվել այլ դասախոսների մասնակցոթյամբ:
3.6. Հետազոտական աշխատանքը գնահատելու համար ուսանողի կողմից այն բանավոր
ներկայացնելը պարտադիր է:
IV. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
4.1. Հետազոտական աշխատանքը փոխկապված ուսումնառության հետ, կարող են
իրականացվել ուսումնական տարվա ընթացքում
4.2. Հետազոտական աշխատանքի թեմաները դասախոսի կողմից հանձնարարվում են
կիսամյակի ընթացքում:
4.3. Խմբային հետազոտական աշխատանք կատարելու դեպքում խմբերի կազմը
հաստատվում է դասախոսի կողմից:
4.4. Հետազոտական աշխատանքը դասախոսին ներկայացվում է տպագիր կամ
էլեկտրոնային տարբերակով՝ դասախոսի հայեցողությամբ եւ նրա կողմից սահմանված
ժամկետում:
4.5. Հետազոտական թեմաները ընտրվում են նաեւ ուսանողների կողմից եւ իրականացվում
դասախոսի ղեկավարությամբ
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5.1. Սույն կարգի մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են քոլեջի
հիմնադիրների խորհրդի կողմից քոլեջի կանոնադրությամբ եւ ներքին իրավական
ակտերով սահմանված կարգով:
5.2. Սույն կարգը հրապարակվում է քոլեջի ֆեյսբուքյան էջում:
5.3. Սույն կարգն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Կառուցվածքը
1.Տիտղոսաթերթ
ՄՈՒՀ –ի անունը
Հետազոտական աշխատանք
Թեման
Կատարողը
Ղեկավարը
Տարեթիվ
2.Ներածություն
Նպատակը
Խնդիրները
Կարեւորությունը
Հետազոտման մեթոդները
3.Թեմայի բովանդակությունը
Նկարագրություն
Վերլուծություններ
Համեմատական
Դիֆերենցման (տարրանջատման)
Քննադատական
Պատճառահետեւանքային կապերի ստեղծում
Վիճակագրական տվյալների հավաքագրում
Աղյուսակներ
Հղումներ
եւ այլն կախված թեմայի բովանդակությունից
4.Եզրակացություն
Ուսանողների տեսակետները
Ուսանողների դիրքորոշումը, եզրահանգումը
Դասախոսի եզրակացությունը, գնահատումը հիմնավորված, խրախուսումը
5.Գրականության ցանկ
Դասագիրք
Ուսումնամեթոդական ձեռնարկ
Համացանց
Դասավանդման նյութ
Ուսումնառության նյութ
եւ այլն
ԾՐԱԳԻՐ
«Հետազոտական բաղադրիչ» առարկայի - /10 ժամ/
1.Հետազոտում
էությունը,
խնդիրները,
առարկան,
նպատակը,
կարեւորությունը
2.Հետազոտման մեթոդները
Դիտարկման մեթոդ
Փորձարկման մեթոդ
Հարցազրույցի մեթոդ
Հարցաթերթիկի մեթոդ
Թեստային մեթոդ
Պրոեկտիվ մեթոդ
3.Վերլուծություն կատարելու մեթոդները
Քննադատական
Համեմատական
Տարրանջատման կամ դիֆերենցիալ
4.Տվյալների հավաքագրում
մեկնաբանում,
վիճակագրություն
տեղեկատվություն
5.Եզրակացություն
եզրակացություն , եզրահանգում, եզրույթներ
Ուսանողների եզրակացությունները /տեսակետներ, դիրքորոշում/
6.Դասախոսի եզրակացությունը եւ հետազոտական աշխատանքի գնահատում
Հետազոտական աշխատանքի թեմայի արդիականության հիմնավորում եւ
կատարման ինքնուրույնություն
Ստացված արդյունքների հիմնավորվածություն եւ հավաստիություն
Ստացված արդյունքների որակական կամ քանակական վերլուծություն
Գրագողության բացառում /առկայության դեպքում աշխատանքը համարվում է
անբավարար/
Համապատասխան եզրակացությունների առկայություն, /ուսանողների
կարծիքները, տեսակետները, դիրքորոշումը/
Հետազոտական աշխատանքը պետք է պարտադիր ներկայացվի բանավոր տարբեր
ձեւերով
ա/շնորհանդես
բ/քննարկվում է կլոր սեղանի շուրջ
գ/բանավեճ
դ/ազատ ոճի բաց դաս
ե/զեկուցում
Ընդհանուր դրույթներ
1-3 «չներկայացած», «չթույլատրված», «չգնահատված»,«չստուգված» եւ անբավարար
միավորներով փակված առարկաները եւ մոդուլները համարվում են առարկայական
պարտքեր:
4 առարկայական պարտքեր ունեցող ուսանողները թույլատրվում են մասնակցել
առարկայական պարտքերի մարման գործընթացին
5 եւ ավելի առարկայական պարտք ունեցող ուսանողները ազատվում են
ուսանողական իրավունքից /հեռացում/ որպես միջանկյալ ատեստավորում չանցած
ուսանողներ:
Ոչ քննական առարկաների կամ մոդուլների տարբերակված ստուգարքների եւ
քննական առարկաների կամ մոդուլների գնահատականները հավասարազոր են եւ
որպես հանրագումարային,
կիսամյակների վերջում դասամատյանից կամ քննական տեղեկագրից անցենկացվում
ուսումնական խմբի ակադեմիական առաջադիմության ամփոփագրում:
Այն ուսանողները, որոնք անցել են 1-ին կիսամյակի միջանկյալ ատեստավորումը
շարունակում են իրենց ուսումը 2-րդ կիսամյակում
2-րդ կիսամյակում միջանկյալ ատեստավորումը անցած ուսանողները փոխադրվում
են հաջորդ կուրս,
Իսկ նրանք ովքեր ունեն առարկայական պարտքեր, համարվում են պայմանական
ուսումնառողներ պայմանական փոխադրվածներ: Նրանք առարկայական պարտքերը
հանձնում են մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամկետներում.
Չհանձնելու դեպքում անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով
հեռացվում են քոլեջից:
Առարկայական պարտքերի մարման ժամկետը սահմանվում է մանկավարժական
խորհրդի համապատասխան նիստերում /օգոստոսի 30-31 եւ հունվարի 15-18/ 1 ամիս
տեւողությամբ, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել 1- 2 շաբաթով։
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Առարկայական պարտքերի մարման գործընթացը կազմակերպում է առարկայական
պարտքերի մարման հանձնաժողովը, որը նաեւ ընդունում է առարկայական
պարտքերը համապատասխան հստակ ժամանակացույցերով:
Առարկայական պարտքերի հանձնաժողովը կազմվում է տնօրինական խորհրդի
առաջին նիստում, Նպատակահարմար է կազմում ընդգրկել.
Նախագահ
-Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
Անդամներ
-Տնօրենի օգնական
-Համապատասխան ամբիոնների վարիչներ եւ դասախոսներ
Ուսանողներն իրավունք ունեն մեկ ամսվա ընթացքում հանձնել առարկայական
պարտքը 3 մուտքով՝ 5-6 օր ընդմիջումներով.
1 մուտք- ժամանակացույցով նախատեսված օրը
2 մուտք – եթե առաջին մուտքի դեպքում չի կարողանում հանձնել առարկայական
պարտքը, ապա նույն կամ հաջորդ օրը չգնահատված նշումով ուղեգիրը
վերադարձնում է բաժնի վարիչին /ուսումնական մաս կամ պրակտիկայի բաժին/ եւ
ստանում 2-դ ուղեգիրը
3 մուտք- եթե չի կարողանում հանձնել 2-րդ անգամ, ապա 3-րդ ուղեգիրը ստանում է
տնօրենի թույլտվությամբ:
Առարկայական պարտքերի արդյունքները քննարկվում են պարտքերի մարման
հանձնաժողովի համապատասխան նիստերում եւ արդյունքների հիման վրա տնօրենը
կատարում է ուսանողների հրամանագրքում:
Here Are Many Words
Vivamus convallis lectus lobortis dapibus ultricies. Sed fringilla vitae velit id rutrum. Maecenas metus felis, congue ut ante vitae, porta cursus risus. Nulla facilisi. Praesent vel ligula et erat euismod luctus. Etiam scelerisque placerat dapibus. Vivamus a mauris gravida urna mattis accumsan.
Duis sagittis massa vel elit tincidunt, sed molestie lacus dictum. Mauris elementum, neque eu dapibus gravida, eros arcu euismod metus, vitae porttitor nibh elit at orci. Vestibulum laoreet id nulla sit amet mattis.